22 10 2021

Մենք խոսում ենք ռիսկերի մասին, բայց  մեր տարածաշրջանում ստեղծվել են նոր հնարավորություններ․ իրանագետ



Մեզանում մինչև այժմ հաճախ կիրառվում է հակառակորդ որոշակիորեն չեզոք եզրույթը, իսկ թշնամի բառը դիտարկվում է որպես ավելի զգացական եզրույթ, բայց ես կարծում եմ, որ հասարակական խոսույթում բացառապես պետք է կիրառվի թշնամի բառը։  «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Որոշում կայացնելիս զգացականությունը կարող է խոչընդոտել, բայց հասարակական տրամադրություններն ու իրավիճակ փոխելու համար զգացականությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ և ունի։

Բնականաբար օբյեկտիվորեն Թուրքիան և Ադրբեջանը տիրապետում են շատ ավելի մեծ ռեսուրսների բոլոր ասպարազներում, բայց այդ ռեսուրսներն անսահման չեն, և դրանք որոշակիորեն կարող են սուղ համարվել, եթե հաշվի առնենք էրդողանական նկրտումները։ Եվ այս համատեքստում  մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի ռեսուրսներ այժմ ունի մասնավորապես Ադրբեջանը և Թուրքիան և որքանով են նրանք իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմին»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ